Գիշերը, դիմելով իր ժողովրդին, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, թե Պակիստանն աննախադեպ հաղթանակ է տարել, և որ պակիստանյան բանակը մեծ արհեստավարժությամբ կարողացել է աննախադեպ հարվածներ հասցնել Հնդկաստանին։
Սակայն արդյո՞ք այդպես է, և արդյո՞ք հնդկա-պակիստանյան հակամարտությունը կարող է ավարտվել այնպես, ինչպես պատկերացնում են Պակիստանում։
Հնդկական կողմում, պետք է նկատենք, բոլորովին այլ հաշվարկներ են նշմարվում, և դրանք առավել երկարաժամկետ հեռանկարին են վերաբերում։
Այս փուլում, եթե հնդկական կողմը ջրային ռեսուրսների կառավարման նախորդ` 1960-ի պայմանավորվածություններից հրաժարվի և ջրային հոսքերը` հատկապես Ինդոսի, սահմանափակի դեպի Պակիստան, ապա իսկապես չափազանց ծանր վիճակ կլինի Պակիստանի գյուղատնտեսության համար։
Հեռանկարում նաև Պակիստանի մասնատման հարցն է լինելու ակտուալ, եթե Հնդկաստանում պահպանվեն այն ազգայնական տրամադրությունները, որոնք այսօր առկա են։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ